Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ինչ գույն ունի մահը. գիտնականներ

Ինչ գույն ունի մահը. գիտնականներ

Բրիտանացի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել, թե ինչ լույս է արձակվում մեռնող օրգանիզմից: Ճառագայթումը հայտնաբերվել և ուսումնասիրվել է որդի օրինակի վրա՝ հաղորդում է Daily Mail-ը:

Գիտնականները մանրադիտակի միջոցով տեսել են, թե ինչպես է մեռնող անողնաշար կենդանու մարմինը կապույտ լույս արձակում: Յուրօրինակ լույսը ալիքի նման տարածվել է կենդանու ամբողջ մարմնով: Մասնագետները եզրակացրել են, որ այդ ճառագայթումը ոչ այլ ինչ է, քան հյուսվածքների նեկրոզի (մահանալու) արդյունք:

Օրգանիզմի բջիջների մահանալու դեպքում տեղի է ունենում քիմիական շղթայական ռեակցիա:

Լոնդոնի համալսարանի քոլեջին կից ծերացման ինստիտուտի պրոֆեսոր Դևիդ Ջեյմսը, ով նաև ղեկավարում է հետազոտությունը, հայտարարել է, որ այս բացահայտումը, հնարավոր է, թույլ կտա երկարաձգել մարդու կյանքը:

«Հետևելով մարմնի ինքնաոչնչացման քիմիական պրոցեսին՝ մենք հայտնաբերեցինք որդի բջիջների միջով անցնող ուղի՝ դրա վրա տարածվող կապույտ լույսի տեսքով: Արգելափակելով այդ ուղին՝ կարելի է դադարեցնել մահացության գործընթացը, երբ, օրինակ, մահը վրա է հասնում վարակի պատճառով, սակայն մենք ի զորու չենք հետաձգել մահը՝ օրգանիզմի բնական ծերացման գործընթացի պատճառով»,- ասել է գիտնականը:

Պրոֆեսորը նշել է նաև, որ մեռնող օրգանիզմում բջիջների մահանալը ինչպես կաթնասունների, այնպես էլ մարդկանց մոտ տեղի է ունենում այնպես, ինչպես որդի օրգանիզմում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ